
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գյումրիում ընտրություններից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիներից շատերը իրենց խաբված են զգում։
Ընդդիմադիր թեկնածուներից երկուսը՝ Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը, ընտրությունների արդյունքները դեռ վերջնական չամփոփված՝ հայտարարեցին Վարդանիկին մինալու մասին՝ դրանով իսկ փաստելով, որ ի սկզբանե միտված էին գյումրեցիներից քվե կորզել։ Իսկ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դառնալու համար պակասում են միայն Մարտուն Գրիգորյանի ձայները։
Գյումրիում քաղաքացիները արդեն հասկացել են, թե ինչ է կատարվել, որ շինծու թեկնածուների կեղծ խոստումներին հավատալով վստահության քվե են տվել նրանց, իսկ այսօր կանգնել են փաստի առաջ՝ մասնակից են դարձել Վարդանիկին քաղաքապետ դարձնելուն։
Ի դեպ, գյումրեցիներից շատերը անգամ կարծիք են բարձրաձայնում, որ իրենց համար որպես քաղաքապետ ավելի նախընտրելի է Մարտուն Գրիգորյանը։
«Լուչշե Մարտունը էղնի քաղաքապետ, քան էդ խուժանը, լավ գիտենք ըդոր․․․»,- ասում են գյումրեցիները։