

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ում խոր կադրային ճգնաժամ է: Չորս կամ հինգ նախադասություն վարժ ասելու ընդունակությունը չի նշանակում գիտելիք: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 3-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տնօրենների նշանակման համակարգի քննարկման ժամանակ անդրադառնալով առհասարակ կադրային ճգնաժամին:
«Կարծում եմ, որ պետք է ի վերջո անենք քաղաքական արձանագրում՝ մեր փորձի վրա հիմնվելով, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ»,- ասաց Փաշինյանը՝ ապա թվարկեց ոլորտները, այդ թվում՝ քաղաքական ոլորտը:
Այս համատեքստում վարչապետն անդրադարձավ նաև իշխանությանն ուղղված քննադատությանը:
«7 տարվա մեջ ով վեր է կենում, առավոտից իրիկուն ասում է՝ այս Կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում: Այո՛, սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում