Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է արգելել կամ սահմանափակել հարյուրավոր բառերի օգտագործումը պաշտոնական կայքերում, փաստաթղթերում և այլ հանրային տեքստերում, ասվում է The New York Times-ի վերլուծության մեջ՝ այս մասին փոխանցում է Araratnews.am-ը։

Հրապարակումն ուսումնասիրել է կառավարության հուշագրերը, տերմինների ձևակերպումը հանելու կամ փոփոխելու պաշտոնական և ոչ պաշտոնական ուղեցույցները: Որոշ դեպքերում դաշնային գործակալությունները խորհուրդ են տվել զգույշ լինել որոշ բառերի օգտագործման մեջ՝ առանց ուղղակի արգելքների:

NYT-ը հրապարակել է մոտ 200 տերմին, որոնք Թրամփի վարչակազմն արգելում է կամ խուսափում է օգտագործել: Դրանցից են հետևյալ բառերը՝ ակտիվիստներ, հակառասիզմ, պատկանելություն, կրծքով կերակրում, կլիմայական ճգնաժամ, բազմազանություն, հաշմանդամություն, խտրականություն, հավասարություն, ֆեմինիզմ, սեռ, ներգաղթյալներ, ԼԳԲՏ, հոգեկան առողջություն, փոքրամասնություններ, ճնշում, կողմնորոշում, հղի, ռասայական արդարություն, ռասիզմ, տրանսգենդեր, զոհեր:

252