Գլխավոր դատախազությունը պահանջում է Իջևան համայնքի նախկին ղեկավարից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք և դրամական միջոցներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 5 անշարժ գույք Տավուշի մարզում.
- 4 իրավաբանական անձում ունեցած մասնակցություն.
- 181 միլիոն 770 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 108 միլիոն 883 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
03 Ապրիլ, 2025 12:40
528
Կարծում եք՝ Կտրիճ Ներսիսյանն ու շրջապատը եզակի՞ են պատմության մեջ. ո՛չ. Հարությունյանը օրինակներ է հրապարակել
25 Հուլիս, 2025 13:58
Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է կաթողիկոսական տեղապահ. Նիկոլ Փաշինյան
23 Հուլիս, 2025 17:40
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ
10 Հուլիս, 2025 12:09