Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 7-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության Տոյոտա մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրոսյանը, ինչի հետևանքով 3 անձ տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։

Ժամը 9։09-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 1957 թ․ ծնված Հասմիկ Ղ-ն մահացել է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

369