Շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել․ մանրամասներ ողբերգական վթարից

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի վթարին ու հայտնել, որ մահացած բժիշկն ամրակապված չի եղել։
«Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Բժշկի կյանքը փրկել չի հաջողվել։
08 Ապրիլ, 2025 11:20
525