Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում կրկին ակտիվացել է ղարաբաղյան կլանը։ Իշխանության գալու մոլուցքը նախկին իշխանություններին կամ այսպես կոչված՝ ղարաբաղյան կլանին դրդում են պետության դեմ գործողությունների՝ վտանգելով Հայաստանի անվտանգությունն ու պետականությունը։  Խաղալով բռնի տեղահանված ղարաբաղցիների հույզերի վրա՝ ղարաբաղյան կլանը փորձում է նրանց օգտագործել որպես մսացու՝ փողոցներ լցնելու համար, թիրախավորելով Հայաստանի պետական ինստիտուտները։

Միաժամանակ ղարաբաղյան կլանը փորձում է կեղծ օրակարգ ձևավորել Հայաստանում, իրենց իսկ ստորագրած ու լուծարած Ղարաբաղի պետական ինստիտուտներին արհեստական կյանք են ուզում տալ։ Խոսում են Արցախի պատգամավորների, կառավարության ու ներկայացուցչության մասին՝ մի բան, որ Հայաստանում գոյություն ունենալ չի կարող։ Պետության ներսում պետություն չի կարող գոյություն ունենալ։

Այս պարագայում շատ կարևոր է Հայաստանի իշխանությունների վճռականությունը՝ Ղարաբաղը հայաթափած, Հայաստանը տարիներ շարունակ հարստահարած  ղարաբաղյան կլանը անելիք չունի այլևս Հայաստանում բացի գլուխը կախ ապրելուց։

618