
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայում հակամարտության շարունակման մեղավորը «խորքային պետությունն» է։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Խորքային պետությունը» հանձնարարել է եվրոպական կառույցներին շարունակել պատերազմը Ուկրաինայում»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ամերիկյան կառույցներն իբր ավելի վաղ ներգրավված են եղել այս գործընթացում, սակայն հետագայում «խորքային պետությունը» հակամարտության շարունակությունը վստահել է Եվրոպայից եկած կառույցներին։ Նա ընդգծել է, որ այդ նպատակով օգտագործում է եվրոպական բյուրոկրատիան և հավելել, որ Վրաստանի ազգային շահն է համարում կանխել ուկրաինական սցենարը։
Երբեմն եզրույթը վերաբերում է պետական ընկերություններին, որոնք չնայած պաշտոնապես գտնվում են կառավարության ենթակայության տակ, սակայն փաստացի գործում են որպես մասնավոր կորպորացիաներ։