Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որն ավելի վաղ ձերբակալվել է, և որի լիազորությունները իբրև քաղաքապետ կասեցվել են, դարձել է Փարիզի պատվավոր քաղաքացի։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Figaro թերթը։

«Էքրեմ Իմամօղլուն այսօր անարդարացիորեն զրկված է իր կուսակցությունը և միլիոնավոր թուրքերի ձայները ներկայացնելու հնարավորությունից։ Նա պետք է զգա Փարիզի լիակատար աջակցությունը», - ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Ըստ Իդալգոյի՝ նման աջակցությունը «կարող է թույլ տալ Թուրքիայի ներկայիս կառավարությանը լսել ժողովրդավարական բանականության ձայները»:

Նշվում է, որ այս որոշումը միաձայն ընդունվել է Փարիզի քաղաքային խորհրդի նիստում։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով։

562