
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Միայն 2024-ին պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է ավելի քան 4.000 հանցագործության դեպք: 4.000 հանցագործության դեպքից 1811-ը եղել է թմրամիջոցների բացահայտում: 1811 թիվը երբևէ ամբողջ ոստիկանությունը գուցե 1 տարվա աշխատանքի արդյունքում այսքան թմրանյութերի բացահայտում չի ունեցել, ինչքան մենակ պարեկային ոստիկանությունը մեկ տարվա ընթացքում»,- այս մասին «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև վարորդական իրավունք ստանալու գործընթացին և նշեց, որ զգալիորեն բարդացել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ստացման գործընթացը և էականորեն նվազել կոռուպցիոն ռիսկերը:
«ՀՀ բնակչությունը գրեթե չի ավելանում, բայց տրանսպորտային միջոցների քանակը վերջին մի քանի տարվա ընթացքում կրկնապատկվել է, որովհետև չկա պատշաճ, կանխատեսելի, հարմարավետ հասարակական տրանսպորտ: Բարեփոխումների արդյունքը պետք է լինի հետևյալը՝ տրանսպորտը պետք է լինի կանխատեսելի, հարմարավետ, մատչելի և անվտանգ»,- ավելացրեց Խաչատրյանը: