Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այս արդյունքները, որը ՔՊ-ն գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է: 17.200 քվե ստանալը գյումրեցիներից այդքան էլ հեշտ բան չէ: Մենք մեզ պարտված չենք համարում, ունենք 14 մանդատ»,- ճեպազրույցի ընթացքում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:  


Մարզպետն ասաց նաև, որ հրաժարական չի ներկայացնելու, իսկ թեկնածուի մասով մանդատները վերցնելուց հետո կլինի պաշտոնական հայտարարություն: 
«Երբ մենք ասում էինք բոլոր ուժերը իրար հետ են ու իրանց ձայն տալով վերջում  տալու են մեկ թեկնածուի, այդ ժամանակ այս ուժերն ասում էին՝ ոչ, ՔՊ-ն մանիպուլացնում է, մենք այդ ձայները պահելու ենք: Մեր Սարիկը 2-րդ տեղը ընկած թեկնածուից 2 անգամ գրեթե ավել ձայն է հավաքել: Չի կարա 17.200 ձայն հավաքի մեկ ուժը  և 2-3 հազար ձայն հավաքածները հավաքվեն 4-5 հոգով և որոշեն ով է լինելու Գյումրու քաղաքապետը», - հավելեց Առուշանյանը:  


Մանրամասները՝ տեսանյութում
 

203