
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՊՀ-ն ի վիճակի է ստեղծել միջազգային կայունությունն ապահովելու ավելի արդյունավետ մեխանիզմներ՝ որպես պետությունների միջև հարաբերությունների անարդյունավետ մոդելների այլընտրանք։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՀԱՊԿ․ դաշնակիցներ» տեղեկատվական-վերլուծական հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում, որը ենթակա է կրիտիկական փոփոխությունների, երկրները չեն կարող միայնակ դիմակայել աճող մարտահրավերներին և սպառնալիքներին։ «Մասնակից պետությունների ազգային շահերին համապատասխան տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելով՝ Համագործակցությունը ի վիճակի է ձևավորել հարաբերությունների անարդյունավետ կամ հնացած մոդելների այլընտրանք և ստեղծել միջազգային կայունությունն ապահովելու նոր, ավելի արդյունավետ մեխանիզմներ», - ասել է Լեբեդևը։