Տերյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա:
Տուժածներ չկան:
Ահազանգով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք արդեն ձեռնամուխ են եղել հատուկ էլեկտրական սղոցներով ծառը մասնատելուն ու այն այնտեղից տեղափոխելուն:
10 Ապրիլ, 2025 15:54
599
Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել հեռախոսը․ կասկածյալը ձերբակալվել է
10 Հոկտեմբեր, 2026 21:26
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա ջուր»
03 Հոկտեմբեր, 2026 15:24
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25 Սեպտեմբեր, 2026 20:15