Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն այցելել են Տավուշի մարզի Աչաջուր համայնք, որտեղ ՊՀԾ-ի հետ համատեղ ֆերմերների ներգրավմամբ նաև Տավուշի մարզպետարանի համակարգմամբ ստեղծվում է լոգիստիկ սառնարանային կենտրոն՝ մարզի տնտեսվարողներից պահեստավորում, վերամշակում և մատակարարումներ իրականացնելու նպատակով։

Տնամերձ հողամասերում այգեհիմնման ծրագրի իրականացումը և սառնարանային կենտրոնի ստեղծումը թույլ կտան ապահովել ամբողջական շղթան՝ արտադրությունից մինչև վերամշակում։

Լոգիստիկ կենտրոնի ստեղծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թ․ աշուն։

Այցի շրջանակում Արման Խոջոյանն ու Նաննա Սկաուն հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ։

Քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ՊՀԾ-ի աջակցությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը։

122