«Համլետ Ղուշչյանը արդեն 4-րդ օրն է, գտնվում է Հանրապետական հիվանդանոցում»,- այս մասին Araratnews.am-ին հայտնեց աստղաբան Լյուսյա Հակոբյանը, որը մշտապես կապի մեջ է հաղորդավարի կնոջ հետ:

Հաղորդավար-լրագրողի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառը վերջինիս մոտ առկա շաքարային դիաբետն է։

«Ղուշչյանը շաքարային դիաբետ ունի, դրա հետեւանքով խնդիր էր առաջացել, մինչեւ անգամ գիտակցությունն էր կորցրել»,- ասաց աստղաբանը, միաժամանակ նշելով, որ այսօր Ղուշչյանի վիճակը համեմատաբար կայուն է.

«Գիշերը, նախորդ օրերի համեմատ, բավականին հանգիստ է քնել, կարող ենք ասել, որ որոշ չափով օրգանիզմը կարողացավ դիմադրել հիվանդությանը»:

Լյուսյա Հակոբյանը հայտնեց, որ երեկ` մարտի 20-ին, Ղուշչյանի ծննդյան օրն էր։ Նա հուսով է, որ Ղուշչյանը շուտով կապաքինվի եւ իր հաջորդ ծննդյան օրը կանցկացնի տանը` իր մտերիմների շրջանում:

Araratnews-ը շնորհավորում է Համլետ Ղուշչյանին ծննդան օրվա կապակցությամբ եւ մաղթում շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, որ երեկ աստղաբան Լյուսյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` խնդրելով աղոթել հաղորդավար, լրագրող Համլետ Ղուշչյանի համար:

Աննա Չիբուխչյան

4834