Աստղաբան, հոգեբան Լյուսյա Հակոբյանը Araratnews.am -ի տաղավարում մանրամասնեց, թե ինչ է մեզ սպասվում 2022 թվականին։
«2022 թվականը Յուպիտեր մոլորակով ձկան տարի է համարվում՝ ինքը միստիկ ու շատ ուժեղ տարի է։ Բոլորովին նոր ժամանակաշրջան է սկսվում՝ շատերի մոտ կա աշխատանքների առաջընթաց»,- ասաց աստղաբանը։
Լյուսյա Հակոբյանի խոսքով, տարին հեգևոր տարի է, քանի որ Հիսուս՝ նշանակում է ձկների արքա և հենց այնպես չէ, որ Հիսուսը փրկիչ էր ձկնորսների մոտ։ Ըստ նրա, տարին համարվում է օրենքի տարի՝ շատ բաներ ջրի երես դուրս կգան, կփոխվեն, ու ամեն մեկը կստանա իր պատիժը։
«Այն հողերն ու տարածքները, որ կտրվեն, մարդիկ պիտի ճիշտ օգտագործեն։ Տարին ծույլերի եւ թեթեւամիտների համար չէ։ Լինելու է մեծ էներգիայի կուտակում, ինչից հետո հնարավորություն կտրվի դա ճիշտ օգտագործել»,- նշեց մասնագետը։
Աստղաբանը հատուկ ընդգծեց, որ մեզ սպասվում է արվեստի տարի։ Այն հաջող կլինի աշխատասերների համար։