Այսօր կառավարության նիստի օրակարգի հարցերից մեկը պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու նախագիծն էր:

«Այս պահին գործող կարգավորումներով առկա է օրենսդրական ժամանակահատված, ըստ որի պետք է այդ կարգավիճակը հստակեցվի, մինչև կարգավիճակի հստակեցումը առաջարկվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհայտ կորած զինծառայողների ընտանիքին»,- գործադիրի նիստում նախագիծը ներկայացնելիս ասաց սոցապնախարար Մովսես Առաքելյանը՝ հայտարարելով, որ անհայտ կորած են համարվելու ՊՆ-ն կողմից ներկայացված իրենց տվյալներում առկա զինծառայողների ընտանիքների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա: «Գործընթացը կազմակերպվելու է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հիմնադրամն է հետագայում նույնպես այս անձանց օրենքով սահմանված կարգով շահառու դառնալու պարագայում շարունակելու փոխհատուցումը և աջակցություն է տրամադրվելու այնքան ժամանակ, մինչև այս անձինք դառնան հիմնադրամի շահառու՝ համաձայն գործող օրենքի»:

Նախարարի խոսքով՝ աջակցությունը տրամադրվելու է բյուջեից, այսինքն՝ 500 միլիոն դրամի չափով, այնուհետև հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո կատարված չափով կփոխհատուցվի նույնպես բյուջեի միջոցներով:

Մանրամասները`  տեսանյութում:

1160