
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։+
Ապրիլի 13-ին՝ 89 տարեկան հասակում մահացել է պերուացի գրող և Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսան: «Զրույց տաճարում» և «Կանաչ տուն» վեպերի հեղինակը համարվում էր լատինաամերիկյան գրականության կենդանի դասական: Նա 2010 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։
Լյոսան մահացել է Պերուի մայրաքաղաք Լիմայում՝ շրջապատված իր ընտանիքով և «հաշտության մեջ ինքն իր հետ»։ Այս մասին Araratnews.am-ը մեջբերում է X սոցիալական ցանցում նրա որդու՝ հայտնի քաղաքական մեկնաբան Ալվարո Վարգաս Լյոսայի գրառումը։
Գրողի որդին պարզաբանել է, որ հրապարակային հրաժեշտի արարողություն չի լինի։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն՝ «Սոսկալի ժամանակներ», «Երկու մենություն», «Խուլիա մորաքույրը և գրչակը», «Պանտալեոնը և այցելուների ջոկատը»։
Ասում են, որ նա և Գարսիա Մարկեսն լարված հարաբերությունների մեջ են եղել․ նրանք կռվել են մի կնոջ պատճառով։ Լյոսան անգամ մեկ անգամ ուժեղ հարվածել է Մարկեսին։ Սա է վկայում 1976 թվականի լուսանկարը, որում գրականության ոլորտում կոլումբիացի Նոբելյան մրցանակի դափնեկիրը պատկերված է սևացած աչքով։ Բայց սրանք բոլորը լուրեր են, որոնք նրանցից ոչ մեկը երբեք չի հաստատել։