Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ նախագծով Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի, Գլխավոր շտաբի, սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ ու դրանց վարձատրության գործակիցները։ 

«Արեւմտյան պետությունների, ինչպես նաեւ արեւելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սերժանտական համակարգը ներառում է շտաբի, բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունն ու ապահովում են սերժանտական համակարգի հրամանտարական ուղղահայացը։ Մեր օրենսդրական նախաձեռնության նպատակը արհեստավարժ սերժանտական համակարգի կայացմանը միտված գործողությունները ամբողջական դարձնելն է», - ասաց Սարգսյանը։

328