Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Ազգային ժողովում կառավարության 2021–2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ արդարադատության համակարգը չի կարող լինել ավելի արդար, քան ժողովուրդն է։

Վարչապետի խոսքով՝ ապօրինի գույքի վերադարձի գործընթացը շարունակվում է․ «Ապօրինի գույքի տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են։ Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) որպես ապօրինի գույքի վերադարձի քաղաքականության տեսանելի արդյունքի․ «ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը։ Բա թալանի վերադարձը պոզով, պոչով է լինու՞մ։ Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը»,– հայտարարեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում 

 

271