
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սերժ Սարգսյանը, որ մեր մասին վատ բան է ասում՝ մեր վարկանիշը բարձրանում է, այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց անդրադառնալով նախկին նախագահ Սարգսյանի հայտարարությանը։
«Ես նույնիսկ պարոն Սարգսյանին առաջարկում եմ հաջորդ ընտրություններին իր դեմքով հանդես գալ, մասնակցել բանավեճի, որ նախատեսված է օրենքով. քարոզարշավ իրականացնել, քաղաքական գործիչը, որ նման հայտարարություններ է անում՝ ճիշտ տրամաբանությունը դա է», - ասաց նա։
Սիմոնյանը խոսելով կապիտուլյանտ և նմանատիպ մեղադրանքներից, նշեց. «Մենք արդեն ասել ենք՝ նախ ինքը հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորություն է. երկրորդը՝ կապիտուլյանտն էլ է ինքը, որովհետեւ այն, ինչ ինքը արել է Հայաստանի բանակի և Ղարաբաղի հետ… կարծում եմ այնպես չի, չէ՞, որ մի գիշերվա մեջ 2020-ին տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»։
Նա հավելեց՝ թող հայելու մեջ ինքն իրեն նայի ու իր անցած ճանապարհին։