ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. ԱԳ նախարար

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք ունենք շփումներ։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ողջունեց մեր հայտարարությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության վերաբերյալ։ Թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե Թրամփի վարչակազմի հետ որևէ համագործակցություն արդյոք եղե՞լ է։
«Կարող եմ նաև ասել, որ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Մենք տեսնում ենք այդ ազդակները։ Եվ եթե դա ունենա դրական ներդրում, ապա՝ ինչո՞ւ ոչ»,- նշեց Միրզոյանը։
17 Ապրիլ, 2025 11:49
272