
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հաջողվել է երկրից փախչելուց առաջ տանել 500,000 դոլար կանխիկ, արժեքավոր իրեր, փաստաթղթեր, նոութբուքեր և կոշտ սկավառակներ՝ գաղտնի տեղեկատվությամբ։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով 14 սիրիացի պաշտոնյաների, նախկին առաջնորդին մոտ կանգնած աղբյուրին, արբանյակային լուսանկարներին, թռիչքի հետևման տվյալներին և WhatsApp-ի նամակագրությանը:
Ասադի տնտեսական խորհրդական Յասար Իբրահիմը վարձակալել էր Embraer 600 Legacy ինքնաթիռը, որն օգտագործվել էր նախկին նախագահի ունեցվածքը, հարազատներին և օգնականներին Միացյալ Արաբական Էմիրություններ տեղափոխելու համար։
Ասադի ռեժիմի անկումից առաջ 48 ժամվա ընթացքում ինքնաթիռը կատարել է չորս երկկողմանի թռիչք։