Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Գոլանի բարձունքները համարել է հրեական պետության «հավերժական մաս»։ Նա այս հայտարարությունն արել է ի պատասխան Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում հնչեցրած պահանջին՝ սիրիական տարածքից իսրայելական զորքերը դուրս բերելու վերաբերյալ։
Ըստ Կացի՝ Իսրայելի բանակը ներկայումս Գոլանում՝ այդ թվում՝ բուֆերային գոտում և զբաղեցրած դիրքերից նահանջելու ծրագրեր չունի, քանի որ Իսրայելը Սիրիայի կողմից սպառնալիք է տեսնում։
«Սա Իսրայելի անբաժանելի և հավերժական մասն է», - պնդել է նախարարը՝ ըստ «The Times of Israel»-ի։
Նա նշել է, որ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո գրավելով Գոլանի արևմտյան հատվածը՝ Իսրայելը հետագայում՝ 1973 թվականին, հաստատել է վերահսկողություն Հերմոն լեռան գագաթի և հարակից մի շարք տարածքների նկատմամբ, սակայն այդ տարածքի մի մասը հետագայում վերադարձվել է Սիրիայի վերահսկողությանը՝ համաձայն 1974 թվականի՝ ուժերի տարանջատման մասին համաձայնագրի։
Կացը պնդել է, որ այդ պայմանավորվածությունը ենթադրում էր հստակ պայմաններ, որոնք Սիրիան, ըստ նրա, խախտել է՝ «դառնալով Իրանի համար հենակետ և սպառնալիք Իսրայելի ու նրա սահմանների համար»։