
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է աջակցել Սիրիային՝ Դամասկոսին կոչ անելով Իսրայելին դիմակայել գրավյալ Գոլանի բարձունքներում, գրում է Al Arabiya-ն։
Ռոհանիի դիտողությունները հնչել են Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ հանդիպման ժամանակ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարությանը և ժողովրդին՝ որպես մեր ռազմավարական դաշնակից, և մենք Սիրիային կաջակցենք մինչև նրա վերջնական հաղթանակը»,- ասել է նա։
Նա հայտարարել է, որ «սիոնիստական շրջափակողների և ահաբեկիչների» դեմ պայքարը երկու երկրների ընդհանուր նպատակն է»։
«Մինչև բոլոր շրջափակված հողերի, ներառյալ՝ Գոլանի բարձրունքների ազատագրումը, սիոնիստական շրջափակողների դեմ դիմակայությունը պետք է շարունակվի»,- հայտարարել է Ռոհանին: