
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 76-րդ նստաշրջանին Իրանի միջուկային ծրագրերին է անդրադարձել նաև Սաուդյան Արաբիան։ Երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել՝ կոչ անելով ճնշում գործադրել Իրանի վրա միջուկային ծրագրի պատճառով: Ի թիվս այլ բաների, նա հայտարարել է.
«Միջազգային խաղաղության և անվտանգության հաստատումը ձեռք է բերվում ոչ թե զանգվածային ոչնչացման զենք պահելու, այլ երկրների միջև համագործակցության և զարգացման ու առաջընթացի հասնելու միջոցով»։
Ֆեյսալ բին Ֆարհանը կոչ է արել նաև միջուկային ընդհանուր զինաթափման: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննադատեց Իսրայելին՝ փաստացի միջուկային ուժին, որը չի ցանկանում միանալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և իր միջուկային օբյեկտները դնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո: