Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հայտնել է, որ Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել։ «Չի արձանագրվել մի հայեցակարգ, որ ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի ներկայացրած պահանջներին, ուստի այժմ քաղաքաշինության կոմիտեն քաղաքապետարանի հետ միջոցներ է ձեռնարկում առկա հայեցակարգերի ու այլ ճարտարապետական լուծումների համադրմամբ մեկ ամբողջական հայեցակարգի մշակման ուղղությամբ»։

Արձագանքելով զեկույցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, թե 4 տարի է՝ մրցութային պրոցեսն ընթանում է, հիշեցրել է, որ այս մասին հայտարարվել է դեռ իր՝ փոխվարչապետ եղած ժամանակ. «2021թ․ անցավ 4 տարի, մրցութային գործընթացով չունենք հաղթող, բայց ունենք նյութեր, որոնց հետ կարելի է աշխատել»։

Քաղաքապետը շեշտել է, որ անհատապես որևէ մեկի մեղավորությունը չի ուզում փնտրել՝ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։

228