Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում հիշեցրեց մի տեսանյութ, որում 2010 թվականին  դեռևս ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջո Բայդենին մոտենում է մի երիտասարդ և Սերժ Սարգսյանի անունից խնդրում առկախել Ցեղասպանության ճանաչման հարցը, քանի դեռ բանակցություններ են ընթանում։

Ի պատասխան Բայդենն ասում է․ «Դուք պետք է ձեր համայնքին փոխանցեք, որ մենք հետ չենք կանգնել. թուրքերը պետք է ընդունեն իրականությունը։ ․․․Ասեք նրանց (հայ համայնքին - խմբ․), որ այդ ՀՀ նախագահն է զանգել ինձ և ասել. «Մի թեժացրեք այս խնդիրը, քանի դեռ մենք բանակցում ենք»։ Մենք հետ կանգնեցինք։ Դա հիմա անցյալում է։ Ամեն դեպքում՝ իրականությունը կարող է փոխվել»։

Դիմելով հանրապետականներին և դաշնակցականներին, պատգամավորն ասաց․ «Եթե Ցեղասպանություն ուրացող եք փնտրում՝ ման եկեք ձեր քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանի դիմապատկերի մեջ կամ ձեր կուսակցական շարքերում»

 

1342