Լիտվայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասն այսօր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Հարգելով զոհերին՝ մենք հավատարիմ ենք մնում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:
Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
24 Ապրիլ, 2025 12:09
635
Լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը
05 Ապրիլ, 2026 16:01
Հայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համար. Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
30 Մարտ, 2026 16:50
ՀՀ դեսպանը Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործադրվող ջանքերը
26 Փետրվար, 2026 23:45