Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 26-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիուս Մոտուզասի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին առնչվող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը և երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը։

 

Դեսպան Մարգարյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային հնարավորությունները։

 

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և Հայաստանի եվրոպական ձգտումները։ ՀՀ դեսպանը բարձր է գնահատել այս գործընթացում Լիտվայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։

387