Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում տրանսպորտային կանգառի համար նախատեսված վայրում՝ Ոսկու շուկայի հարևանությամբ մահացած քաղաքացի կա: 
 
shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ ոչ թե մահացած քաղաքացի կա, այլ նա նստարանին քնած է: 

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Գեղամ Ալոյանը: 
 
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ քնած քաղաքացին Երևանի բնակիչ 53-ամյա Արսեն Հ.-ն է: 

909