Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հաղթանակ թաղամասի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվել և հիմնավորվել է։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և սեպտեմբերի 24-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել 54-ամյա տղամարդու բնակության վայրում։
Հայտնաբերվել են երկու էլեկտրական կշեռք, անհայտ ծագման հաբեր, դեղնականաչավուն հետքերով դատարկ և կանեփի սերմերով լցված տարաներ, մեկ տարա՝ սպիտակ լուծույթով, և երկուսուկես կիլոգրամ մարիխուանա։ Տանտիրոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Հանգամանքները պարզվում են։
29 Սեպտեմբեր, 2026 18:39
129
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
09 Օգոստոս, 2026 11:06
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
08 Ապրիլ, 2026 10:45
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
07 Ապրիլ, 2026 11:50
Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար
15 Սեպտեմբեր, 2026 18:54
Հայտնաբերվել է մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ 3 անձ ձերբակալվել է
01 Սեպտեմբեր, 2026 23:34
«Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել
12 Օգոստոս, 2026 18:39