«Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բոլիվիայի ոստիկանությունը բրազիլական «Սան Պաուլուի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսում հայտնաբերել է 86,5 կգ մարիխուանա։ Թիմը մեկնում էր Հարավամերիկյան գավաթի 1/8 եզրափակիչի՝ տեղի «Բոլիվարի» դեմ հանդիպմանը։ Ավտոբուսի զննության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են թմրանյութով փաթեթներ և ձերբակալել երեք վարորդի։
Պարզվել է, որ թիմը միջադեպի հետ որևէ առնչություն չունի։ Փոխադրող ընկերությունը հայտարարել է, որ պատասխանատվությունը բացառապես ձերբակալված վարորդինն է, և «Սան Պաուլուին» տրամադրել է նոր տրանսպորտային միջոց։ Արդյունքում «Սան Պաուլուն» բարեհաջող հասել է նշանակման վայր և հանդիպում անցկացրել «Բոլիվարի» դեմ։
12 Օգոստոս, 2026 18:39
773
Նեյմարը կոնֆլիկտի պատճառով կարող է լքել «Սանտոսը»
29 Հուլիս, 2025 23:31
Հայտնաբերվել է մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ 3 անձ ձերբակալվել է
01 Սեպտեմբեր, 2026 23:34
Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն․ տեսանյութ
05 Մարտ, 2026 19:50
27-ամյա երիտասարդի տանը մարիխուանա է հայտնաբերվել
12 Փետրվար, 2026 13:18