Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ Եվրոպա այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և միանալ ֆրանսիական «Մարսելին»։ Այս մասին հայտնում է TyC Sports-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է մոտ ապագայում համաձայնության գալ 33-ամյա բրազիլացու տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ Նեյմարը պատրաստ է լքել «Սանտոսը» երկրպագուների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Հարձակվողը նախընտրում է միանալ «Մարսելին», որը նոր մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Ավելին, նշվում է, որ կողմերի միջև արդեն բանակցություններ են ընթանում։

Հիշեցնենք, որ Նեյմարը վերադարձել էր «Սանտոս» 2024-ի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Մինչ այդ նա հանդես էր եկել «Ալ-Հիլալում», ՊՍԺ-ում և «Բարսելոնայում»։

257