Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանխատեսումներ չեմ ուզում անել, բայց այնուամենայնիվ այն խմբակները, որ փորձում են ներքաղաքական կյանքը անընդհատ պղտորել, նրանց մի հիմնական միտումը նրա համար է, որ այն գործընթացները, որ ՀՀ-ում կատարվում են, այն դրական գործընթացները, որ ՀՀ-ում տեղի են ունենում ընդհանուր առմամբ, հնարավորինս ստվերելն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը պատասխանելով լրագրողի՝ ՔՊ-ն տեսնո՞ւմ է հնարավորություն 2026 թվականին 50 պլյուս տոկոս ձայն հավաքելու մասին հարցին։

 

«Կարծես բոլորն արդեն պատրաստվել են 2026 թվականի ընտրություններին, ես պարզապես կոչ կանեի, եթե այդքան վստահ եք ձեր ուժերին, ունեք աջակցություն, վստահ եք, որ կկարողանաք ձայներ ունենալ, ինչի՞ համար է հիմիկվա աժիոտաժը։ Իհարկե տեսնում եմ բնականաբար և կարծում եմ ժողովուրդն էլ համեմատական կանցկացնի, կտեսնի ինչքան աշխատանք է կատարվել, ինչքան է իրենց կյանքը փոխվել, որովհետև ընտրությունների առաջ ցանկացած մարդ էլ վերլուծում է ամբողջ ընթացքը»,- ասաց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

327