Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարցրեք Ադրբեջանի հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին, իրենք շատ լավ ասում են, թե Ադրբեջանն ինչ է անում, հետո մեղադրում են մեզ դրա կատարման մեջ, հետո ասում են, որ Ադրբեջանը կրակում է, ուրեմն ձեզ մոտ չի ստացվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա կրակում, եթե պայմանավորվածություն կա արդեն խաղաղության տեքստի բովանդակության վերաբերյալ։

«Լոգիկ տրամաբանությունը հուշում է, որ դրա պատասխանը և հասցեատերը ընդդիմությունն է։ Կրկնում եմ՝ ինչու հարցի պատասխանը թող տան այն մարդիկ, որոնք իրենց հետ աշխատում են»,- ասաց նա։

Սիմոնյանը նաև ընդգծեց, որ բանակցությունները փակուղում չեն հայտնվել և չեն հայտնվելու, և որ պատերազմի հավանականությունը որևէ ձևով կամ քայլով չի ավելացվելու։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը՝ խաղաղությունը, իրականություն դառնա։ Թե էնտեղ կրակեցին, չկրակեցին, այո, դրանք բաներ են, որ մենք ուշադրություն ենք դարձնում, որոնց հետ կապված հետևություններ ենք անում, բայց մեր նպատակը ես ձեզ ասացի»,- նշեց ԱԺ նախագահը։

220