Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացրել է «Արտավազդ» մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած աշխատանքները:

«Լավագույն դերասան» անվանակարգում կպայքարեն Վարշամ Գևորգյանը (Սոս Սարգսյանի անվ. համազգային թատրոն,«...Իսկ դրսում ձյուն է գալիս»,  Չիկո), Ներսես Մարկոսյանը (Կամերային թատրոն, «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով», Ազնավուր), Արտավազդ Գրիգորյանը (Կապանի Ա. Շիրվանզադեի անվ. թատրոն, «Իմ ծաղկած դեղձենի», Անդրե), Արմեն Քուշկյանը («Արմմոնո» միջազգային փառատոն, «Սասունցի Դավիթ» մոնոներկայացում, Դավիթ):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար հավակնում են Տաթևիկ Ղազարյանը (Համազգային թատրոն, «Բարկանո՞ւմ ես» տիկին), Արաքսյա Մելիքյանը («Վատ» թատրոն, «Հայրենիք», Մայր Հայաստան), Լիլիա Մուկուչյանը (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոն, «Սպանդի աստվածը», Վերոնիկա Վալլոն), Ժաննա Հովակիմյանը («Թատրոն 8», «Էդիպ» մոնոներկայացում), Գայանե Մանուկյանը (Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն, «Խավարի առաքյալները», տիկին Սառա), Աիդա Սահակյանը (Կապանի թատրոն, «Իմ ծաղկած դեղձենի», Վարդուհի):

Մրցանակաբաշխության մյուս անվանակարգերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք՝ այս տարի լրանում է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի 90–ամյակը, ինչի առիթով ՀԹԳՄ-ն որոշում է կայացրել «Արտավազդ» մրցանակաբաշխությունն անցկացնել Կապանում:

306