
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի գավաթը՝ լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով պարտության մատնելով Մադրիդի «Ռեալին»։
Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում առաջինը հաջողության հասավ կատալոնական թիմը։ 28-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Պեդրին։
Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 70-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։ 77-րդ րոպեին «Ռեալին» առաջ մղեց ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին։ 84-րդ րոպեին «Բարսելոնայի» երկրորդ գոլը խփեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:
116-րդ րոպեին գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։
«Բարսելոնան» 32-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։ «Ռեալը» 20-ակի գավաթակիր է։