Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ռեալի» խաղացող Անտոնիո Ռյուդիգերին երկարաժամկետ որակազրկում է սպառնում «Բարսելոնայի» դեմ խաղից հետո։

Իսպանիայի Գավաթի եզրափակչի երկրորդ լրացուցիչ ժամանակի ավելացված ժամանակում մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան կասեցրել է Մադրիդի «Ռեալի» գրոհը՝ Էրիկ Գարսիայից Կիլիան Մբապեին կատարած փոխանցման պատճառով։ Սա զայրացրել է Անտոնիո Ռյուդիգերին, ով պահեստայինների նստարանից սառույց է նետել մրցավարի ուղղությամբ։

Այս արարքի համար մադրիդցիների պաշտպանը հեռացվել է խաղադաշտից։

Այսօր Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ներողություն է խնդրել իր պահվածքի համար։

«Սրան արդարացում չկա, ես սխալվել եմ», ասել է նա։

Այժմ Ռյուդիգերին սպառնում է երկար որակազրկում՝ չորսից տասներկու խաղով: Նման սանկցիա նախատեսված է Կարգապահական օրենսգրքի հոդվածով։ 

318