Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին:

Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին:

Վարչապետը հանդիպումից տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում:

Մանրամասները՝ տեսանյութում:

176