Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայի «Սպարտակի», «Լոկոմոտիվի», ֆրանսիական «Մարսելի» նախկին հարձակվող Դմիտրի Սիչյովը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ամենաարժեքով խաղացողին՝ առանձնացնելով Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

«Սպերցյանն է այս մրցաշրջանում ամենաարժեքավոր խաղացողը, քանի որ վառ խաղ է ցուցադրում, առաջնորդում է թիմին։ Բացի այդ, կարծում եմ՝ ամենաարժեքավոր խաղացողը պետք է հանդես գա չեմպիոնական կազմում։

Տեսնում եմ, որ «Կրասնոդարը» կդառնա չեմպիոն։ Հույս ունեմ, որ ինտրիգը կպահպանվի մինչեւ վերջին խաղը, բայց նախապատվությունը տալիս եմ «Կրասնոդարին»,- Դմիտրի Սիչյովի խոսքը մեջբերում է  «Матч ТВ»-ն։

Ռուսաստանի առաջնության 26 տուրից հետո «Կրասնոդարը» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Զենիթին»։

206