
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադարի մասին։ Հիմնական կետերն են՝
• Այն ուժի մեջ կմտնի մայիսի 7-ի լույս 8-ին, ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ի լույս 11-ի ժամը 00:00-ն։
• Այս ժամանակահատվածում դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները։
• Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին։
• Կիևի կողմից հրադադարի խախտման դեպքում ռուսական զորքերը համարժեք և արդյունավետ կարձագանքեն։
• Մոսկվան կրկին հայտարարում է առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները վերացնելուն և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը։