
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում, բախվել են «Կամազ», «Մերսեդես», «Ֆորդ Տրանզիտ», «Օպել» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է: Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ:
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է: Վերջինս Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Զ.-ն է:
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: