
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիևը դեռևս չի արձագանքել Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադար հայտարարելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական լրատվամիջոցներին։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատկերացում չունի՝ Կիևը կմիանա՞ հրադադարին, թե՞ ոչ։
Պեսկովը Կիևի կողմից հրադադարի մասին Ռուսաստանի նախաձեռնությանը ուղիղ պատասխան տալուց հրաժարվելը մանիպուլյացիա է անվանել։
Կրեմլի խոսնակը շեշտել է, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել առանց նախապայմանների։ Ուկրաինայից դեռևս արձագանք չկա։
Պեսկովը նշել է, որ Կիևի ռեժիմի լեգիտիմության հետ կապված դժվարություններ կան, բայց խաղաղ կարգավորման շահերը ամենից վեր են. «Մենք պետք է սկսենք այս գործընթացը, այն առաջնային նշանակություն ունի, իսկ Զելենսկու լեգիտիմության հարցը երկրորդական է»։