Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ուիգմոր» կանանց և երեխաների համար բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է  պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյի՝ իրենց կենտրոն այցի տպավորություններով։

«Ուրախ էինք այսօր Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում հյուրընկալել նյարդաբանության և նյարդահոգեբուժության պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյին, ով հայտնի է մասնագիտական համայնքում հատկապես մանկական էպիլեպսիայի, նեյրոգենետիկայի և մանկական նյարդաբանական խանգարումների բնագավառում իր բազմաթիվ աշխատանքներով և մասնագիտական մեծ ավանդով։

Պրոֆեսորը այժմ գլխավորում է Իտալիայի Սան Ռաֆաելե Գրուփի Զարգացման տարիքային խանգարումների բաժանմունքը։

Այցի շրջանակում պրոֆ․ Վիջեվանոյի հետ մասնագիտական քննարկումներ և խորհրդատվություններ իրականացվեցին Ուիգմոր հիվանդանոցի մանկական նյարդաբանության թիմի հետ»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ իտալացի պրոֆեսորի՝ ՀՀ  եռօրյա այցի նախաձեռնողը Խաչատուր Սուքիասյանն է։ Նա երեկ այցելել էր «Մուրացան» հիվանդանոց, զննել հիվանդ երեխաների, դասախոսություն կարդացել ապագա բժիշկների համար, ապա այցելել «Զինվորի տուն», որտեղ ԵՊԲՀ ռեկտոր, ԲԳ դոկտոր Արմեն Մուրադյանը նրան է հանձնել «Մուրացան համալսարանական հիվանդանոցի այցելու-պրոֆեսոր» պատվավոր կոչումը։

 

167