Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց կարգավորել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացքում առաջացած որոշ հարցեր: 

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ հաճախ սրտնեղում են, որոշակի նրբություններ չնկատելու պատճառով. «Բայց նաև օբյեկտիվորեն, երբ նայում ես համոզվում ես, որ միևնույն է՝ այդ բանաձևը ճիշտ է, որ ցանկացած բարեփոխում պետք է գնա իր պրոբլեմին հանդիպի, որ այդ պրոբլեմը լուծվի: Որովհետև ի սկզբանե չկա նման մեխանիզմ, որ բոլոր հնարավոր խութերը և նրբությունները կարողանա նկարագրել»:


Անդրադառնալով համընդհանուր հայտարարագրմանը՝ վարչապետն ասաց, որ քաղաքացիներին վերադարձվել է մոտ 1.5 մլրդ սոցկրեդիտ, իսկ գեներացվել՝ ավելի քիչ հարկ՝ 1 մլրդ:

«Համընդհանուր հայտարարագիրը պարտադիր է բոլորի համար, այն տրամաբանությամբ, որ կա հնարավորություն, եթե չեք ուզում թվային ներկայացնել, կարող եք ներկայացնել թղթային տարբերակով, բայց քաղաքացիների 98%-ը ներկայացնում է թվային տարբերակով:  Էստոնիայում թվայնացումը տևել է ուղիղ 35 տարի, իսկ մենք նեղվում ենք, ասում ենք անցած տարի բյուջեով ընդունեցինք, այս տարի ոնց չենք ավարտել թվայնացումը: Մենք ուզում ենք այսօր սկսենք, վաղը ավարտենք»,- հավելեց վարչապետը: 

Մանրամասները՝ տեսանյութում 

450