Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եթովպիան Ռուսաստանից ստացել է 4++ սերնդի առաջին 12 Սու-35 կործանիչները։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը։

«Ռուսաստանի կառավարության հետ ավելի վաղ կնքված համաձայնագրի համաձայն՝ այսօր մենք ստացել ենք 4++ սերնդի առաջին 12 Սու-35 կործանիչները»,- գրել է նա։

Նա նաև «Ռուսաստան–Աֆրիկա» երրորդ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է, որ ակնկալում է Մոսկվայից ստանալ նաև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի չորս մարտկոց։

Ռուսաստանն ու Եթովպիան 2021 թվականի հուլիսին մի շարք համաձայնագրեր են ստորագրել՝ ուղղված Եթովպիայի զինված ուժերի արդիականացմանը, տեխնոլոգիաների փոխանցմանն ու ռազմական մասնագետների պատրաստմանը։

79