Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի է ունենում նախագահական ընտրությունների հիմնական քվեարկությունը։ Օգոստոսի 4-ից 8-ը իրականացվել է նախնական քվեարկություն:

Այս մասին հաղորդում է “Европейская правда”-ն՝ հղում անելով БелТА պետական գործակալությանը:

Տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8:00-ին և կփակվեն 20:00-ին: Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով՝ ստեղծվել են 5767 ընտրատեղամաս, այդ թվում՝ արտերկրում՝ 44-ը:

Ընտրություններին մասնակցում են հինգ թեկնածու. գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն արդեն 26 տարի ղեկավարում է երկիրը, նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ինչպես նաև Աննա Կոնոպացկայան, Անդրեյ Դմիտրիևը և Սերգեյ Չերեչնիան:

Ընտրությունները կայացած կհամարվի, եթե ընտրողների կեսից ավելին ներկայանա ընտրության: Ընտրված նախագահ կհամարվի այն թեկնածուն, որի օգտին կլինեն ձայների կեսից ավելին:

Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարեց, որ նախագահական ընտրությունների նախնական քվեարկությանը մասնակցել է ընտրողների 41,7%-ը: Այս տվյալները ստացվել են շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին, ժամը 19:00-ին:

Այս տարվա նախնական քվեարկության մասնակցությունը շատ ավելի բարձր է, քան նախկինում, այսպիսով, 2015-ին ընտրողների ընդամենը 36,05, իսկ 2010-ին՝ 23,1 %-ն է օգտվել այդ իրավունքից:

ԿԸՀ-ն ընտրությունների նախնական արդյունքները նախատեսում է հրապարակել օգոստոսի 9-ի կեսգիշերին մոտ:

335