Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Skype-ը պաշտոնապես փակվել է 2025 թվականի մայիսի 5-ին։ Microsoft-ը հայտարարել է ամենահայտնի տեսահաղորդակցության ծառայություններից մեկի փակման մասին, որն ավելի քան 20 տարի մնացել է առցանց հաղորդակցության խորհրդանիշ։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ 3dnews-ը գրում է, որ օգտատերերը կարող են անցնել Microsoft Teams-ի։

Մի քանի ամիս առաջ Microsoft-ը պաշտոնապես հաստատել է Skype-ը փակելու ծրագրերը՝ հղում անելով միասնական հաղորդակցման հարթակի ռազմավարական անցմանը։

«Մեր անվճար հաղորդակցման ծառայությունները պարզեցնելու և հաճախորդների կարիքներին ավելի արագ հարմարվելու համար մենք կփակենք Skype-ը 2025 թվականի մայիսին և կկենտրոնանանք Microsoft Teams-ի վրա»,- հայտարարել է ընկերությունը։

2003 թվականին գործարկված Skype-ը տեսազանգերի առաջատարն էր, բայց հետագայում իր տեղը զիջեց ավելի ժամանակակից հարթակներին։

179