Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում ռազմական ուժի կիրառումը՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

«Ես դա չեմ բացառում։ Ես չեմ ասում, որ դա անելու եմ, բայց ես ոչինչ չեմ բացառում»,- Araratnews.am-ի փոխանցմամբ՝ նա ասել է դա NBC-ին, երբ նրան հարցրել են նման գործողության հնարավորության մասին։

«Մեզ Գրենլանդիան շատ է պետք։ Գրենլանդիան շատ փոքրաթիվ մարդկանց խումբ է, որոնց մասին մենք կհոգանք, կգնահատենք նրանց և այլն։ Բայց մեզ այն պետք է միջազգային անվտանգության համար»,- ասել է Թրամփը։

Պաշտոնը ստանձնելուց ի վեր ԱՄՆ նախագահը բազմիցս առաջ է քաշել Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու գաղափարը, ինչը լայնորեն դատապարտվել և մտահոգություն է առաջացրել ինչպես կղզում, այնպես էլ համաշխարհային դիվանագիտական ​​​​համայնքում։

93